Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Կարապետ Սահակի Այվազյանի 2025 թվականի հուլիսի 15-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Կարապետ Սահակի Այվազյանին, տալ նախագծման թույլտվություն(ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Կարապետ Սահակի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Քարակերտ բնակավայր Նար-Դոսի փողոց 34 հողամաս/կադաստրային ծածկագիր՝ 04-096-0071-0002, վկայական՝ 18062025-04-0045/, 184.13քմ ընդհանուր մակերով բնակելի տան կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- Կարապետ Սահակի Այվազյանը, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Կարապետ Սահակի Այվազյանը, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|