Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Գեղեցիկ Աբգարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Վանանդ գյուղի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Գեղեցիկ Աբգարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /կադաստրային ծածկագիր 04-089-0010-0001/ տալ <<Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գյուղ Վանանդ, Հ․Շիրազի փողոց, 5/2 բնակելի տուն >> հասցեն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի միավորված մարզերի ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: