Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Վահրամ Իշխանի Թովմնասյանի 2025 թվականի սեպտեմբերի 26-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Վահրամ Իշխանի Թովմնասյանին, տալ նախագծման թույլտվություն(ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Վահրամ Իշխանի Թովմնասյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Քարակերտ բնակավայր Հ. Թումանյան փողոց 67 հողամաս/կադաստրային ծածկագիր՝ 04-096-0063-0017, վկայական՝ 25102024-04-0054/, 279,7քմ ընդհանուր մակերով բնակելի տան, ավտոտնակի և պարսպի կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- Վահրամ Իշխանի Թովմնասյանը, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Վահրամ Իշխանի Թովմնասյանը, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|