Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Ժիրայր Ստյոպայի Այվազյանի 2025 թվականի օգոստոսի 18-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Ժիրայր Ստյոպայի Այվազյանին, տալ նախագծման թույլտվություն(ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Ժիրայր Ստյոպայի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Վանանդ բնակավայր Պ. Սևակի փողոց 8 բնակելի տուն/կադաստրային ծածկագիր՝ 04-089-0002-0016, վկայական՝ 13122023-04-0053/, 108,3քմ ընդհանուր մակերով բնակելի տան և պարիսպի կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- Ժիրայր Ստյոպայի Այվազյանը, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Ժիրայր Ստյոպայի Այվազյանը, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|