Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 162-րդ, 163-րդ հոդվածներով, 169-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 18-րդ կետով և հիմք ընդունելով Շանթ Առաքելյանի 2025 թվականի նոյեմբերի 10-ի դիմումը․
Որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանին տրամադրել ամենամյա արձակուրդից մաս՝ 4 աշխատանքային օր տևողությամբ, 2025 թվականի նոյեմբերի 11-ից 14-ը ներառյալ։
2․ Շանթ Առաքելյանի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Հարթենյանին։
3․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ կատարել ամենամյա արձակուրդի համար վճարում։
4.Շանթ Առաքելյանին աշխատանքի մեջ համարել 2025 թվականի նոյեմբերի 17-ից։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: