Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ /ԾԱԾԿԱԳԻՐ 2,1-5/ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արման Խաչատրյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
20/07/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
07/08/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1.Բաժնի  պետ /ծածկագիր /2,1-5/

 

Բաժնի պետը՝                                                                                                                                                                      

ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.

բ) քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.

գ)անհրաժեշտության դեպքում, համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

դ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.

ե)համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.

զ)քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.

է)կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.

ը)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ. ապահովում է այդ խորհրդակցությունների ու հանդիպումների արձանագրությունների կազմումը.

թ)ուսումնասիրում և օրենսդրությանն է համապատասխանեցնում Աշխատակազմի ստորաբաժինների կողմից համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացվող որոշումների և կարգադրությունների նախագծերը.

ժ)Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների, համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ընդունված իրավական ակտերի ուսումնասիրումը, դրանց ղեկավար մարմինների օրենսդրությանը հակասող իրավական ակտերի վերացումը կամ կասեցումը.

ժա) համայնքի ղեկավարի կամ Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է ստուգումներ համայնքային ենթակայության կառույցներում.

ժբ)Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների ու կարգադրությունների կատարումը, աշխատակազմի, համայնքային ենթակայության կառույցների կողմից:

ժգ)իրականացնում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների, ավագանու որոշումների նախագծերի նախապատրաստումը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից նախապատրաստված նախագծերի վերաբերյալ տալիս է իրավական- փորձագիտական եզրակացություն.

ժդ)հանդես է գալիս դատական ատյաններում, որպես համայնքի ղեկավաի ներկայացուցի, աջակցում է դատարանների վճիռների և որոշումների կատարմանը, միջոցներ է ձեռնարկում համայնքի ազգաբնակչության իրավունքներն ու օրինական շահերն ապահովելու ուղղությամբ.

ժե)կազմակերպում է համայնքի սեփականություն հանդիսացող գույքի աճուրդային եղանակով օտարման, գույքն անհատույց օգտագործման տրամադրելու, մրցութային կարգով վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները.

ժզ) իրականացնում է քաղաքացիների ընդունելություն, խորհրդատվություն

ժէ)ապահովում է բաժնի առջև դրված գործառույթներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկույթունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.

ժթ)Պատասխանատվություն է կրում համայնքի կողմից տրամադրվող գույքի տրամադրման գործնթացի,սահմանված կարգով պայմանագրերի և համաձայնագրերի պատշաճ և ժամանակին կազմելու,պահպանելու համար

ի)օրենքով սահմանված կարգով կազմակերպում է վարչական վարույթների հարուցման և իրականացման գործընթացները.

 

 

Բաժնի պետը ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։

2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

Աշխատակազմի իրավաբանական բաժնի պետը՝

Բաժնի պետը՝                                                                                                                                                                             ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

                                     

    բ)ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, Համայնքային ծառայության մասին, Տեղական ինքանակառավարման մասին, Հանրային ծառայության մասին, Նորմատիվ իրավական ակտերի մասին, «Գնումների մասին», ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, Տրանսպորտի մասին, Տեղական տուրքերի և վճարների մասին, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

 

Դիմող քաղաքացիները Բաղրամյանի համայնքապետարան (գ. Բաղրամյան, Բաղրամյան փ. 2/3) կամ ՀՀ Արմավիրի մարզպետարան (ք.Արմավիր, Աբովյան 71) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.

դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

զ) օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.

է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.

ը) անձնագրի պատճենը:

թ)  սոցիալական քարտը և քարտի պատճեն:

Մրցույթին  մասնակցել  կարող  են  պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող 18 տարին լրացած ՀՀ  քաղաքացիները  և  ՀՀ–ում  փախստականի  կարգավիճակ  ունեցող անձիք:

Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը:

Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնելու ունակություն  և պատասխանատվության զգացում:

Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, Համայնքային ծառայության մասին, Տեղական ինքանակառավարման մասին, Հանրային ծառայության մասին, Նորմատիվ իրավական ակտերի մասին, «Գնումների մասին», ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, Տրանսպորտի մասին, Տեղական տուրքերի և վճարների մասին, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն,, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերից։

Թափուր պաշտոնի համար նշանակված  մրցույթը կկայանա 2023թ. օգոստոսի 22- ին ժամը 12:00-ին:

Մրցույթին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. օգոստոսի 7-ը, մինչև ժամը 18:00-ն:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը  09:00-13:00 և 14:00-ից 18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Բաղրամյանի   համայնքապետարանի աշխատակազմ / գ. Բաղրամյան , Բաղրամյան  փ. 2/3 հեռ. 0233-2-22-50/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր Աբովյան 71/:

Բոլորը
Տեսահոլովակ
Բաղրամյան համայնքի 40 ամյակին նվիրված միջոցառում
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner