25.04.25
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
|
Հարգելի՛ հայրենակիցներ․ Համայնքում մաքրման ու բարեկարգման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախատեսվում է 2025 թվականի մայիսի 3-ին իրականացնել համայնքային շաբաթօրյակ։ Տեղական նշանակության խնդիրների շարքում կարևոր տեղ են գրավում աղբահանությունը, սանիտարական մաքրման աշխատանքները, բնակավայրերի,հուշարձանների, խաչքարերի բարեկարգումը: Անհրաժեշտ է 2025 թվականի մայիսի 3-ին կազմակերպել և իրականացնել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ՝ որում ակնկալվում է Ձեր ակտիվ մասնակցությունը։ Շաբաթօրյակի իրականացման գործողությունների քարտեզագրված տարածքների սխեմաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/Q3PM/qMMUJQvNB
|
|
24.04.25
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ հայրենակիցներ․ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի հիշողության սրբազան օրն է, երբ աշխարհը խոնարհվում է 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլև պատմական ճշմարտություն, որ պարտավոր ենք պահել անջնջելի՝ ընդդեմ մոռացության ու ժխտման։ Ցեղասպանության ճանաչումը մարդկության արժանապատվության պահանջն է։
|
|
20.04.25
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ․Շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։Սուրբ Զատիկը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ տոներից մեկն որը, ամեն տարի նշում ենք առանձնահատուկ մոտեցմամբ։Այսօր է, որ աղոթքները և ապաշխարանքի խոսքերը հնչում են եկեղեցիներում, վանքերի կամարների ներքո և հնչում են մեր ընտանեկան օջախի տանիքի տակ։Սուրբ Հարության տոնի խորհրդի մեջ մեծ մարդասիրություն կա։ Իզուր չի ասվում՝ օգնիր և օգնություն կգտնես։ Իսկ օգնել կարելի է նաև մենակ չթողնելով։ Մեր աղոթքներում Աստծո հովանին և պաշտպանությունն ենք հայցում մեր ընտանիքների, հարազատների, մեր երկրի ու ժողովրդի համար։ Իսկ մեր երկիրը մի մեծ ընտանիք է, բոլորիս ընտանիքը։Սիրելի՛ հայրենակիցներ․Սուրբ Հարության խորհուրդը մշտապես համախմբել է մեզ, ...
Մանրամասն |
|
18.04.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանում այսօր համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցություն` համայնքի վարչական ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ղեկավարները ներկայացրեցին իրենց գյուղում առկա խնդիրները, կատարված աշխատանքները, ամփոփեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տարված հանձնարարականների կատարողականների արդյունքները:Վարչական ղեկավարների հետ քննարկվեցին նաև մայիսի 3-ին իրականացվելիք համայնքային շաբաթօրյակի իրականացման հարցեր, քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ համայնքի ղեկավարը պատասխանատուներին տվեց հանձնարարականներ։
|
|
11.04.25
«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ԽՃՈՒՂԱՅԻՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔ
|
Հարգելի՛ բնակիչներ․Տեղեկացնում ենք, որ 2025 թվականին կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Մրցաշարի առաջին համայնքային փուլը կանցկացվի 2025 թվականին մայիսի 6-ին ժամը` 11։00 ին, ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտ-Մյասնիկյան մայրուղում։ Մրցաշարի երկու տարիքային խմբերում՝ 1-ին, 2-րդ, և 3-րդ տեղերում գրաված մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական մրցանակներով ։ Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումից 1 ժամ առաջ, անձը հաստատող փաստաթղթերով։Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի կանոնակարգում հետևյալ ...
Մանրամասն |
|
07.04.25
ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
|
Բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի տարածքում խթանվում է աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը։Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով։Ծրագրով նախատեսվում ...
Մանրամասն |
|
26.03.25
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
Հարգելի՛ Բաղրամյանցիներ․ Տեղեկացնում ենք Ձեզ, որ մարտի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2025 թվականի ավագանու թիվ 3-րդ հերթական նիստը։ Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |