29.03.24
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ N 2 ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
|
Այսօր Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Բաղրամյան համայնքի ավագանու թիվ 2 -րդ արտահերթ նիստը։
|
|
28.03.24
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
Հարգելի՛ բաղրամյանցիներ․ Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մարտի 29-ին, ժամը՝ 14։00-ին Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ավագանու նիստ։
|
|
21.03.24
ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
|
Հարգելի՛ բաղրամյանցիներ․Բնակչության շրջանում թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման աշխատանքների իրականացման նպատակով տեղեկացնում ենք, որ թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, սնկասպան և մկնասպան պատրաստուկներ։1․ Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման , անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա։ 2․ Խուսափե՛ք թունաքիմիկատի ...
Մանրամասն |
|
21.03.24
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Այսօր Բագարան վարչական բնակավայրի Գևորգ Մարզպետունի փողոցում կատարվեց ճանապարհի բարեկարգման աշխատանքներ։ Նմանատիպ խնդիրները գնահատված են,աշխատանքներ կկատարվեն այլ բնակավայրերում։
|
|
18.03.24
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ և ՇԵՆՔԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ԺԱՄՈՎ ԿԱՆՋԱՏՎԻ
|
Հարգելի բաղրամյանցիներ․ Կլիմայական ճգնաժամով պամանավորված՝ 2024 թվականին մենք նոր շունչ ենք հաղորդելու շարժմանը՝ «Երկրի ժամը» դարձնելով երբևէ կազմակերպվածներից ամենամասշտաբայինը։ Առաջարկում ենք մարտի 23-ին, ժամը՝ 20։30 ից 21։30-ը միանալ և աջակցել շարժմանը՝ մեկ ժամով անջատելով հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը։
|
|
08.03.24
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ կանայք, քույրեր և աղջիկներ. Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առիթով: Անսահման սեր ու կանացի երջանկություն եմ մաղթում: Թո՛ղ Ձեր յուրաքանչյուր օրը գարնանային շնչով լցվի, իրականություն դառնան ձեր բոլոր երազանքներն ու սպասելիքները: Ձեր անկեղծ ու ջերմ ժպիտը Ձեր հարազատների երջանկության գրավականն է: Երջանիկ ու առողջ եղեք:
|
|
06.03.24
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի բաղրամյանցիներ․ Տեղեկացնում ենք Ձեզ, որ մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի բնակիչների հետ կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությունը տեղի կունենա մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին։ Բաղրամյանի համայնքապետարանի շենքում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |