Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Գարեգին Արամայիսի Պետրոսյանի 2024 թվականի ապրիլի 26-ի դիմումը։ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք գյուղ Արևադաշտ Մ․ Մելքոնյան փողոց 14/1 հասցեում գտնվող Գարեգին Արամայիսի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-025-0011-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա վերակառուցված բնակելի տուն115,87 քառակուսի մետր արտաքին մակերսով և 1 / Մեկ/ դուռ՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ Արարատ Մասիսի Բազոյան ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծի։ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2024H7EYMH:
- Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քմ բնակելի տան համար կազմում է 631,0 (Վեց հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ, 1 /Մեկ/ դռան համար բազային տուրքի 10-պատիկի չափով։ Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 83200 (Ութսուներեք հազար երկու հարյուր) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 30 օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Արևադաշտ համայնքի 900475001542 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|