|
ՆԱԽԱԳԻԾ
|
25 ապրիլի 2024 թ. |
ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Նարեկ Սամվելի Շահբազյանի 2024 թվականի ապրիլի 16-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Նարեկ Սամվելի Շահբազյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Նարեկ Սամվելի Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզ Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Երևանյան խճուղի 23 հողամաս հասցեում խանութի կառուցման համար:
- Նարեկ Սամվելի Շահբազյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Ժենյա Հակոբյան |
|
|
|