Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 397-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2024 թվականի N 397-Ա

ԼԵՆԴՈ ՄԵԼՔՈՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՍԱՌՆԱՐԱՆԻ, ԾԱԾԿՈՑՆԵՐԻ, ԾԽԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԻՍՊԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Լենդո Մելքոնի Ղազարյանի 2024 թվականի ապրիլի 10-ի դիմումը։

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Հուշակերտ բնակավայրի 7-րդ փողոց, 16 հասցեում գտնվող Լենդո Մելքոնի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող 04-061-0004-0022 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա վերակառուցված բնակելի տունը 41,5 քառակուսի մետր արտաքին մակերսով, սառնարանը 87,0 քառակուսի մետր արտաքին մակերեսով, ծածկոցները 229,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով և պարիսպը 13,35 քառակուսի մետր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ Արծրուն Գեղամյան ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծի։ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 20244KNC44:
  2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քմ բնակելի տան համար կազմում է 874,0 (Ութ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ, ծածկոցների, ծխարանների և պարիսպի համար կազմում են 524,4 (Հինգ հարյուր քսանչորս դրամ չորս լումա) ՀՀ դրամ, սառնարանի համար կազմում է 1311,0 (Մեկ հազար երեք հարյուր տասնմեկ) ՀՀ դրամ։ Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 287200 (Երկու հարյուր ութսունյոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ։
  3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 30 օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475001542 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
  4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner