Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Դավիթ Լավրենտի Թովմասյանի 2024 թվականի ապրիլի 26-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Դավիթ Լավրենտի Թովմասյանին տալ շինարարության թույլտվություն ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Արևադաշտ բնակավայրի 5 հաղամաս /կադաստրային ծածկագիր 04-025-0228-0027/ հասցեում ջրավազանի կառուցման համար։
2.Դավիթ Լավրենտի Թովմասյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
3.Դավիթ Լավրենտի Թովմասյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 60000 (վաթսուն հազար ) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: