Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 43-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 43-Ա


Զեկ. ՄԽԻԹԱՐ ՄԱՐԿՈՍՅԱՆ

<<ԳԳՎ>> ՍՊԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143.-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման  աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի  2017 թվականի մարտի   30-ի  N 27 դրական եզրակացությունը և  համայնքի ղեկավարի առաջարկությունը

  1.  Համաձայնություն տալ <<ԳԳՎ>>ՍՊԸ-ԻՆ սեփականության իրավունքով պատկանող, 04-080-0102-0314  կադաստրային ծածկագրով 10 հա արոտավայրը  և  04-080-0102-0546 կադաստրային ծածկագրով  7,9153 հա այլ հողատեսքը  փոխադրել  Էներգետիկայի,կապի, տրանսպորտի, կոմունալ  ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության՝ էներգետիկայի հողեր գործառնական նշանակության։
  2. <<ԳԳՎ >>ՍՊԸ-ն համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը  10,0հա հողատարածքի  համար՝  33,660,000 /երեսուներեք միլիոն վեց հարյուր վաթսուն հազար/ ՀՀ  դրամ, 7,9153 հա հողատարածքի համար՝ 26,643,000 /քսանվեց միլիոն վեց հարյուր քառասուներեք հազար / ՀՀ  դրամ,ընդհանուր գումարը՝  60,303,000/ վաթսուն միլիոն երեք հարյուր  երեք հազար/ ՀՀ դրամ։
  3. Վճարման ժամկետ սահմանել որուշումը ընդունման պահից՝ 30 օրվա ընթացքում:
  4. 17,9153 հա հողամասի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, որը անհրաժեշտ է արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner