Այսօր: Երեքշաբթի, 29 Ապրիլի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.04.25 ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
2025 թվականի ապրիլի 26-ին Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրում տեղի է ունեցել Քաղաքացու օրվան նվիրված տոնական միջոցառում, որի նպատակն էր արժևորել քաղաքացիական ակտիվությունն ու պատասխանատվությունը:Միջոցառմանը մասնակցել են համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Հարթենյանը, վարչական ղեկավարը, կրթության բաժնի գլխավոր մասնագետը, երաժշտական դպրոցների ուսուցիչներ, ինչպես նաև համայնքի ակտիվ երիտասարդներ։Իր ոգեշնչող ելույթով հանդես է եկել Սիլվա Վարդանյանը՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի սոցիալ-իրավագիտական ցիկլի դասախոս և «Ներգրավված քաղաքացի» դասընթացի մենթոր։ Նա իր խոսքում ընդգծել է քաղաքացիների դերը ժողովրդավարության կայացման գործում՝ շեշտադրելով յուրաքանչյուրի պատասխանատվությունն ... Մանրամասն
26.04.25 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ․Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի քաղաքացու օրվա կապակցությամբ։Այս տոնը մի կարևոր ուղերձ է մեզանից յուրաքանչյուրին՝ հիշեցում այն մասին, որ պետության ուժն ու կայունությունը կառուցվում են գիտակից, պատասխանատու և նվիրված քաղաքացիների հավատարմության և համատեղ ջանքերի վրա։Քաղաքացի լինելը միայն իրավունքի կրող լինելը չէ։ Դա ամենից առաջ պահանջում է պատասխանատվություն` հանդեպ մեր պետությունը, հանրային բարօրությունը և ապագա սերունդների վստահված ժառանգությունը։Պետական մտածողությունն այսօր հրամայական անհրաժեշտություն է՝ այն պահանջում է տեսնել մեր անհատական խնդիրներից տեսնել պետական շահը՝ որպես համընդհանուր նպատակի հիմնական առանցք։Համայնքին աջակցելը, միմյանց կողքին կանգնելը, համերաշխությամբ ... Մանրամասն
25.04.25 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Հարգելի՛ հայրենակիցներ․
Համայնքում մաքրման ու բարեկարգման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախատեսվում է 2025 թվականի մայիսի 3-ին իրականացնել համայնքային շաբաթօրյակ։ Տեղական նշանակության խնդիրների շարքում կարևոր տեղ են գրավում աղբահանությունը, սանիտարական մաքրման աշխատանքները, բնակավայրերի,հուշարձանների, խաչքարերի բարեկարգումը: Անհրաժեշտ է 2025 թվականի մայիսի 3-ին կազմակերպել և իրականացնել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ՝ որում ակնկալվում է Ձեր ակտիվ մասնակցությունը։
Շաբաթօրյակի իրականացման գործողությունների քարտեզագրված տարածքների սխեմաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/Q3PM/qMMUJQvNB

24.04.25 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ հայրենակիցներ․
Ապրիլի 24-ը հայ ժողովրդի հիշողության սրբազան օրն է, երբ աշխարհը խոնարհվում է 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլև պատմական ճշմարտություն, որ պարտավոր ենք պահել անջնջելի՝ ընդդեմ մոռացության ու ժխտման։ Ցեղասպանության ճանաչումը մարդկության արժանապատվության պահանջն է։

 

20.04.25 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ․Շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։Սուրբ Զատիկը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ տոներից մեկն որը, ամեն տարի նշում ենք առանձնահատուկ մոտեցմամբ։Այսօր է, որ աղոթքները և ապաշխարանքի խոսքերը հնչում են եկեղեցիներում, վանքերի կամարների ներքո և հնչում են մեր ընտանեկան օջախի տանիքի տակ։Սուրբ Հարության տոնի խորհրդի մեջ մեծ մարդասիրություն կա։ Իզուր չի ասվում՝ օգնիր և օգնություն կգտնես։ Իսկ օգնել կարելի է նաև մենակ չթողնելով։ Մեր աղոթքներում Աստծո հովանին և պաշտպանությունն ենք հայցում մեր ընտանիքների, հարազատների, մեր երկրի ու ժողովրդի համար։ Իսկ մեր երկիրը մի մեծ ընտանիք է, բոլորիս ընտանիքը։Սիրելի՛ հայրենակիցներ․Սուրբ Հարության խորհուրդը մշտապես համախմբել է մեզ, ... Մանրամասն
18.04.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի  Բաղրամյանի  համայնքապետարանում   այսօր համայնքի ղեկավար  Շանթ Առաքելյանը  անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցություն` համայնքի  վարչական  ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում  ղեկավարները ներկայացրեցին իրենց գյուղում  առկա խնդիրները, կատարված աշխատանքները, ամփոփեցին  նախորդ խորհրդակցության ընթացքում տարված հանձնարարականների կատարողականների արդյունքները:Վարչական  ղեկավարների հետ քննարկվեցին նաև  մայիսի  3-ին իրականացվելիք  համայնքային շաբաթօրյակի իրականացման հարցեր, քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ համայնքի  ղեկավարը  պատասխանատուներին տվեց հանձնարարականներ։

11.04.25 «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ԽՃՈՒՂԱՅԻՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔ
Հարգելի՛ բնակիչներ․Տեղեկացնում ենք, որ 2025 թվականին կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական  խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Մրցաշարի առաջին համայնքային փուլը կանցկացվի 2025 թվականին  մայիսի 6-ին ժամը` 11։00 ին, ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտ-Մյասնիկյան մայրուղում։  Մրցաշարի երկու տարիքային խմբերում՝ 1-ին,  2-րդ, և 3-րդ տեղերում գրաված մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական մրցանակներով ։ Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումից 1 ժամ առաջ, անձը հաստատող փաստաթղթերով։Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական  մրցաշարի կանոնակարգում հետևյալ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Բաղրամյան համայնքի 40 ամյակին նվիրված միջոցառում
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner